1 ապրիլի 2021 - 13:42 AMT
Ռալֆ Յիրիկյանը չի պատրաստվում քաղաքականություն մտնել

Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ չի պատրաստվում մտնել քաղաքականություն, լրատվամիջոցների կողմից տարածվող տեղեկություններն իրականության ը չեն համապատասխանում, փոխանցում են ընկերությունից։

«Հերթական անգամ վերահաստատում ենք, որ Ռալֆ Յիրիկյանը երբևէ որևիցե ձևաչափով չի զբաղվել քաղաքական գործունեությամբ և ապագայում ևս չի մտնելու քաղաքականություն: Ռալֆ Յիրիկյանն անձամբ ու Վիվա-ՄՏՍ-ն այս մասին պաշտոնապես հայտարարել են բազմիցս՝ հարցազրույցներում, ինչպես նաև՝ ի պատասխան տարատեսակ հրապարակումների ու լրագրողական հարցումների»,-հայտարարել են ընկերությունից։

Յիրիկյանը Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն է, նա այդ պաշտոնին է 2004-ից։ Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, թե նա մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմից։