1 ապրիլի 2021 - 19:04 AMT
Ավելի քան 200 մլրդ դրամ. «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի» հերթական նվաճումը

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի» կողմից կառավարվող կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդի ակտիվները մարտի առաջին կեսին գերազանցել են 200 միլիարդ դրամը։

Նշված միջոցներից մոտ 44 միլիարդը գոյացել է միջոցների կառավարման արդյունքում, իսկ մոտ 157 միլիարդը կազմում են կուտակային հատկացումները:

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲ ընկերությունը հիմնադրել են Ակբա բանկն ու Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական ‹‹Ամունդի›› ընկերությունը: «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը» Հայաստանում գործող կուտակային կենսաթոշակային ֆոնդերի երկու կառավարչից մեկն է:

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը» վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: