2 ապրիլի 2021 - 11:11 AMT
Աճյունների որոնումները կշարունակվեն Վարանդայում

Պատերազմի ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն ապրիլի 2-ին կշարունակվեն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ որոնումներն ընթանալու են փրկարարական մեկ ջոկատով։

Զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1527 է: