2 ապրիլի 2021 - 13:23 AMT
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում $100 մլն հատկացնել Արցախին ու ՀՀ-ին

Ամերիկացի կոնգրեսականները կոչ են անում Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիայից հետո որպես օգնություն $100 մլն հատկացնել Հայաստանին և Արցախին:

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսականներ Ֆրենկ Փալոունին, Ջեկի Շփեյերին և Ադամ Շիֆին ու նրանց գործընկերներին Արցախի և Հայաստանի համար օգնության այս փաթեթի առաջմղման համար՝ ի պատասխան Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար և անվտանգության ճգնաժամի»,- ասել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը:

Կոնգրեսականներ Փալոունի, Շփեյերի և Շիֆի օրինագծում առաջարկվում է ԼՂ հայերին ֆինանսավորում տրամադրել, որը կուղվի նաև բնակարանների, պարենային անվտանգության, ջրամատակարարման ապահովմանը և ոչ միայն։

Առաջարկվում է նաև $2 մլն տրամադրել՝ ԼՂ-ում սովորական սպառազինության ոչնչացման ծրագրերի համար, ինչպես նաև՝ Պետքարտուղարության և USAID-ի միջոցով Հայաստանին $100 մլն-ի օգնություն փոխանցել տնտեսության, կառավարման, օրենքի գերակայության և անվտանգության ոլորտում:

Առաջարկվում է օգնությունը հատկացնել այնքան ժամանակ, մինչև «չի հաստատվի Հայաստանի և Արցախի վրա բոլոր հարձակումների դադարեցումը»: