2 ապրիլի 2021 - 14:57 AMT
Աշտարակի և Արտաշատի խճուղիները կապող ճանապարհը կշահագործվի 2021-ի 2-րդ կեսին

Աշտարակի և Արտաշատի խճուղիները կապող ճանապարհը նախատեսվում է շահագործման հանձնել 2021-ի երկրորդ կեսին։ Այդ մասին ֆյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա այցելել է Երևանի հարավ-արևմտյան շրջանցիկ ճանապարհի շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Ճանապարհը շրջանցում է քաղաքի կենտրոնը հարավից ու հարավ-արևմուտքից:

«Այստեղ, ինչպես գիտեք, նաև 252 մետր երկարությամբ, մետաղական կոնստրուկցիայով նոր կամուրջ ենք կառուցում՝ Հրազդան գետի վրայով անցնող հինգերորդ կամուրջը:

Աշխատանքներն ամբողջ թափով ընթացքի մեջ են: Նախատեսում ենք ճանապարհահատվածն ու կամուրջը շահագործման հանձնել տարվա երկրորդ կեսին»,-ասվում է քաղաքապետի գրառման մեջ։