2 ապրիլի 2021 - 15:24 AMT
Ադրբեջանը նոր զորամաս է բացել ՀՀ հետ սահմանին

Ապրիլի 1-ին Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին՝ Կուբաթլուի շրջանում, նոր զորամաս է բացել, հայտնել է այդ երկրի Պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնը, տեղեկացնում է Moscow Baku-ն։

Սա հերթական զորամասն է 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հսկողությանն անցած տարածքում։ Վերջին այդպիսի զորամասը բացվել էր մարտի 19-ին։

Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ազադ Ալեքպերովը բացմանը նշել է, որ պատերազմի ավարտից հետո սեղմ ժակետում այդ տարածքներում կազմակերպվել է մարտական ծառայություն, ինչը «մեծ նշանակություն ունի պետական սահմանների պաշտպանության համար»։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ 2021 թվականին երկրի ռազմական բյուջեն կմեծանա։