2 ապրիլի 2021 - 18:27 AMT
Ռուդենկո․ ՌԴ-ն Արցախին $15 մլն-ի ֆինանսական աջակցություն է փոխանցել

Ռուսաստանի Դաշնությունը 44-օրյա պատերազմից հետո $15 մլն է փոխանցել Լեռնային Ղարաբաղում տուժածներին՝ որպես ֆինանսական աջակցություն, հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում են այդ երկրի ԱԳՆ-ից։

Նա նշել է, որ տարածաշրջանում տեղակայված ռուս խաղաղապահներն ու մարդասիրական կենտրոնն անվտանգության և կայունության երաշխավորներն են և կենսական հարցեր են լուծում բնակիչների համար։

Փոխարտգործնախարարը նաև հիշեցրել է, որ եռակողմ աշխատանքային խումբ է ստեղծվել՝ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխարտգործնախարարների գլխավորությամբ՝ տարածաշրջանային ապաշրջափակման հարցերի կարգավորման համար։

44-օրյա պատերազմից հետո Արցախում ռուս խաղաղապահներ են տեղակայվել, հայկական կողմն Արցախում զիջումների է գնացել։