5 ապրիլի 2021 - 14:41 AMT
Մակունց․ Փաշինյանը, ենթադրաբար, հրաժարական կտա ապրիլի վերջին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու ապրիլի վերջին, հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վարչապետ է լինելու Փաշինյանն ապրիլի 24-ին։

Նա ասել է, որ այդ թեմայով որևէ որոշում և քննարկում չի եղել, օրը որոշված չէ, փոխանցում է Factor.am-ը։

Հունվարի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են։