5 ապրիլի 2021 - 16:46 AMT
Արարատի մարզի որոշ գյուղերում մինչև ապրիլի 25-ը ջուրը խախտումով կմատակարարվի

Ապրիլի 5-ից մինչև ապրիլի 25-ն Արարատի մարզի Արալեզ, Ոսկետափ, Վանաշեն, Սիսավան և Արարատ գյուղերում ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումով և ջրի ճնշման անկումով:

Դա պայմանավորված է «Սիսավան» կարգավորիչ ջրամբարի (ՕԿՋ) վերանորոգմամբ, տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: