5 ապրիլի 2021 - 18:16 AMT
Քոչարյանն ընտրություններին կմասնակցի՝ գլխավորելով կուսակցությունների դաշինքը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ գլխավորելով կուսակցությունների դաշինքը։ Այդ մասին նա ասել է Ռուսաստանի Առաջին ալիքով եթեր հեռարձակվող «Պոզներ» ծրագրին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։

«10 տարի ղեկավարել եմ երկիրը, բայց անկուսակցական եմ։ Մասնակցելու եմ ընտրություններին՝ գլխավորելով կուսակցությունների դաշինքը։ Հավանաբար, դա երկու կուսակցության դաշինք կլինի»,-ասել է Քոչարյանը՝ չհստակեցնելով, թե հատկապես որ կուսակցությունների մասին է խոսքը։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները Հայաստանում նախատեսվում է անցկացնել հունիսի 20-ին։