Ապրիլի լույս 6-ի գիշերը «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը մեկուսացվել է:
Ժամը 03:07-ին «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող «Սուրմալու» պահածոների գործարանից։
Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, ՃԿԿ օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի կենտրոնական մասնաշենքում (մոտ 2000 քմ)։
Այն մեկուսացվել է ժամը 06:24-ին։ Այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով:
Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։