7 ապրիլի 2021 - 13:39 AMT
ՀՀ և ՌԴ ՊՆ ղեկավարները քննարկել են 102-րդ ռազմաբազային, Սյունիքում անվտանգային խնդիրներին առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցում քննարկել են ռուսական ռազմակայանի և հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեությանն առնչվող հարցեր։

Դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև հայկական բանակում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումներին, ինչպես նաև Սյունիքում անվտանգային խնդիրների լուծմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հարություննյանն ու Շոյգուն անդրադարձել են նաև ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող առաքելության ընթացքին: