7 ապրիլի 2021 - 16:55 AMT
Ադրբեջանական կողմը մեկ աճյուն է փոխանցել Վարանդայում

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում ապրիլի 7-ին իրականացված որոնումները դարձյալ ապարդյուն են ավարտվել: Սակայն ադրբեջանական կողմը կեսօրին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն:

Նախնական տվյալներով՝ վերջինս ռազմագործողությունների մասնակիցներից է (ՊԲ զինծառայող, կամավորական, կամ պահեստազորային): Նրա ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Որոնումները կշարունակվեն ապրիլի 8-ին՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել կամ փոխանցվել է ընդհանուր 1530 աճյուն, նախնական տվյալներով՝ 27-ը քաղաքացիական անձինք են: