7 ապրիլի 2021 - 17:53 AMT
ՀՀ հավաքականը 9 կետով առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշում

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջադիմել է 9 հորիզոնականով ու զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը։

Ապրիլի 7-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը։

Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի առաջնության գործող բրոնզե մեդալակիր Բելգիան, առաջին քառյակում են աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան և Պորտուգալիան։

Հայաստանի ազգային հավաքականը ֆուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին 5 խաղում անընդմեջ հաղթանակներ է տարել։ Հայաստանի ազգային ընտրանին խմբում առաջատարն է։