7 ապրիլի 2021 - 21:31 AMT
ՖԲ-ում հայհոյելու համար մինչև 300,000 դրամ տուգանք է առաջարկվում

Արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը հայհոյանքի համար տուգանքներ սահմանող հոդվածով։

Ըստ նախագծի` հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյանքը կամ ցանկացած ձևով անպարկեշտ վիրավորանքը տուգանվում է 100-150 հազար դրամով, իսկ տարվա ընթացքում 2-րդ անգամ նույն արարքը կրկնելու դեպքում՝ 150-300 հազար դրամով։ Հոդվածը չի տարածվում խուլիգանության դեպքերի վրա։

Ավելի վաղ ԱԺ-ն ընդունել էր իշխող «Իմ քալի» պատգամավոր Ալեն Սիմոնյանի նախագիծը, որով զրպարտության ու վիրավորանքի համար տուգանքների վերին շեմը բարձրացվել է մինչև 6 մլն և 3 մլն դրամ։