8 ապրիլի 2021 - 11:27 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 1231 նոր դեպք կա և 32 մահ

Հայաստանում ապրիլի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 200,129-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1231-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 32 դեպք է գրանցվել, 28 -ը՝ կորոնավիրուսից, 4-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3675 դեպք կա, այլ պատճառով՝ 940։

Ապաքինվել է ևս 816 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 179,043 է։ Փաստացի բուժվողների թիվը 16,471 է։

Ընդհանուր առմամբ, 889,872 թեստ է արվել, մեկ օրում` 4943: