8 ապրիլի 2021 - 11:54 AMT
Ծանրամարտիկ Հարությունյանը Եվրոպայի երիտասարդների ռեկորդ է սահմանել

Ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում դարձել է B խմբի հաղթող՝ երկամարտի 346 կգ արդյունքով։

Հայ ծանրորդը նաև Եվրոպայի երիտասարդների ռեկորդ է սահմանել՝ հրում վարժությունում ցույց տալով 196 կգ արդյունք, գրում է Panorama.am-ը։

Թե Հարությունյանը վերջնական հաշվարկներով որ տեղը կզբաղեցնի, պարզ կլինի A խմբի մրցման ավարտից հետո: