8 ապրիլի 2021 - 12:38 AMT
Հայկ Ղալումյանը՝ Տավուշի մարզպետ

Հայկ Ղալումյանն ազատվել է Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնից ու նշանկվել Տավուշի մարզպետ, որոշումն ընդունվել է Կառավարության նիստում։

Արթուր Ճաղարյանը նշանակվել է Իջևանի ղեկավարի պաշտոնակատար:

Ղալումյանը Փաշինյանի քավորն է։ Նա Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը ստանձնել էր 2019-ի սեպտեմբերի 14-ին։

Ապրիլի 1-ին կառավարության նիստում Տավուշի արդեն նախկին մարզպետ Հայկ Չոբանյանն ազատվել էր պաշտոնից և նշանակվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար` փոխարինելով Հակոբ Արշակյանին: