8 ապրիլի 2021 - 15:22 AMT
Կիպրոսում ԱՄՆ դեսպանը դատապարտել է հայկական եկեղեցում թուրքերի խնջույքը

Կիպրոսում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Գարբըրը դատապարտել է թուրքերի վերահսկողության տակ անցած Կիրենիայի հայկական պատմական Մակարավանքում անցկացված խնջույքը: Դեսպանն այդ մասին գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։

«ԱՄՆ դեսպանատունը խստորեն դատապարտում է Սուրբ Մակարի հայկական վանքի վատ նպատակով օգտագործումը: Կրոնական ազատությունը հիմնարար արժեք է, և կրկնում ենք կրոնական առաջնորդների կոչը, որ բոլոր պաշտամունքի վայրերը, որոնք օգտագործվում կամ չեն օգտագործվում, պաշտպանված պետք է լինեն չարաշահումներից, վանդալիզմից և պղծումից»,- գրել է դեսպանը, մեջբերում է Ermenihaber-ը:

Ավելի վաղ Կիպրոսի Մակարավանքի բակում թուրք երիտասարդներն առանց թույլտվության խնջույք էին անցկացրել: