10 մարտի 2009 - 18:36 AMT
Գեւորգ Դաբաղյանը վենետիկցիներին դուդուկ նվագել կսովորեցնի
Մարտի 21-ին եւ 22-ին Վենետիկի Երաժշտության ուսումնասիրման միջմշակութային ինստիտուտի Հայաստանի արվեստի հետազոտման ֆակուլտետում (Studies and Documentation Centre of Armenian Culture) Գեւորգ Դաբաղյանը դուդուկի տիրապետման երկօրյա դասընթացներ կանցկացնի:
Գեւորգ Դաբաղյանը մի քանի երաժշտական նվագախմբերի հիմնադիր է, այդ թվում` «Շողակնի», որը զանազան ստեղծագործություններ է կատարում հայկական հարուստ երաժշտական ցանկից: 2005թ. UNESCO-ն դուդուկը հայտարարեց հայ երաժշտական մշակույթի գլուխգործոց եւ այն ներգրավեց «Մարդկության բանավոր եւ անշոշափելի գլուխգործոցների ծրագրի» մեջ: