9 ապրիլի 2021 - 11:22 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 1029 նոր դեպք կա և 26 մահ

Հայաստանում ապրիլի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 201,158-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1029-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 26 դեպք է գրանցվել, 22-ը՝ կորոնավիրուսից, 4-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3697 դեպք կա, այլ պատճառով՝ 944։

Ապաքինվել է ևս 1117 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 180,160 է։ Փաստացի բուժվողների թիվը 16,357 է։

Ընդհանուր առմամբ, 894,461 թեստ է արվել, մեկ օրում` 4589: