9 ապրիլի 2021 - 20:02 AMT
Google-ը թողարկել է նորագույն Android 12-ի նոր թեստային տարբերակը

Համացանցում տեղեկություններ են հայտնվել Google-ի թողարկած նորագույն Android 12-ի նոր թեստային տարբերակի մասին։ Չնայած նոր փորձարկումների որոշ առումով փակ լինելուն, ընկերությունը շարունակում է շտկել նախկին թերությունները։

Այդպես, ի տարբերություն մարտին թողարկված Android Developer Preview տարբերակի, 2․2 համարի թարմացումն արդեն իսկ շտկումներով է, գրում է Ferra.ru-ն։

Շտկված են․

• «Կարգաբերումներ» հավելվածի խափանմանը հանգեցնող խնդիրը, որն առաջանում էր, երբ օգտատերը փորձում էր մուտք գործել Bluetooth-ի կարգաբերումներ

• Սխալը, որի պատճառով վիջեթները հեռացվում էին էկրանից թարմացումից հետո

• Որոշ դեպքերում Wi-Fi-ի գաղտնաբառերի չպահպանվելը և այլն։

Android 12-ի լիարժեք ներկայացումն ակնկալվում է Google I/O 2021 կոնֆերանսի շրջանակում, որը կայանալու է մայիսի 18-20-ը։