10 ապրիլի 2021 - 11:26 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 1009 նոր դեպք է գրանցվել և 31 մահ

Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 202,167-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1009-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 31 դեպք է գրանցվել, 23-ը՝ կորոնավիրուսից, 8-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3720 դեպք կա, այլ պատճառով՝ 952։

Ապաքինվել է ևս 1020 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 181,180 է։ Փաստացի բուժվողների թիվը 16,315 է։

Ընդհանուր առմամբ, 899,290 թեստ է արվել, մեկ օրում` 4829: