10 ապրիլի 2021 - 14:18 AMT
Գասպարյանը` ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Մարտիրոսյանը` փոխչեմպիոն

Հայաստանը ներկայացնող ծանրամարտիկ Սամվել Գասպարյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, իսկ Արսեն Մարտիրոսյանը դարձել է ԵԱ արծաթե մեդալակիր՝ 380 կգ արդյունքով։

Գասպարյանը պոկում վարժությունում բարձրացրել է 176 կգ և նվաճել փոքր արծաթե մեդալ, իսկ հրում վարժությունում՝ 214 կգ և նվաճել փոքր ոսկե մեդալը: Երկամարտում Գասպարյանը գրանցել է 390 կգ արդյունք և ոսկի նվաճել:

Գասպարյանը և Մարտիրոսյանը հանդես են գալիս 102 կգ քաշային կարգում։ Եվրոպայի առաջնությունն ընթանում է Մոսկվայում։