10 ապրիլի 2021 - 14:20 AMT
Քաշաթաղի հարավում աճյունների որոնումներն արդյունք չեն տվել

Ապրիլի 9-ին Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Քաշաթաղի շրջանի հարավային թևում որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել, փոխանցում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետակա ծառայությունից:

Փրկարարական մեկ ջոկատով որոնողափրկարարական աշխատանքներն ապրիլի 10-ին շարունակվում են Հադրութի շրջանում:

Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն, որից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են: