10 մարտի 2009 - 20:29 AMT
Արմեն Աշոտյան. Ինձ ՀՀ վարչապետի հրաժարականի մասին որեւէ պաշտոնական հայտարարություններ հայտնի չեն
«Ասեկոսեներն այն մասին, որ Հայաստանի կառավարությունը հրաժարական է տալու, չեն համապատասխանում իրականությանը եւ կանխամտածված տարածվում են որոշ ուժերի կողմից: Նման ապատեղեկատվություններն ուղղված են ՀՀ նախագահի դեմ, քանի որ նա ինքը վարչապետի պաշտոնում է նշանակել Տիգրան Սարգսյանին, եւ վարչապետը նրա թիմի մասն է կազմում»,- հայտնել է ՀՀ պատգամավոր, իշխող Հանրապետական կուսակցության անդամ, կրթության եւ գիտության հարցերով խորհդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը:

Տպագրության մեջ վարչապետի եւ ֆինանսա-տնտեսական բլոկի նախարարների հրաժարականի մասին տեղեկատվության հայտնվելուց հետո Արմեն Աշոտյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հերքեց այդ տեղեկատվությունը` հայտնելով, որ իրեն այդ առիթով որեւէ պաշտոնական հայտարարություններ հայտնի չեն: