10 ապրիլի 2021 - 15:58 AMT
Զբոսաշրջության կոմիտե․ «Поедем, Поедим»-ը կրկին ՀՀ-ում է

Ռուսական НТВ հեռուստաընկերության «Поедем, Поедим» հեռուստածրագրի նկարահանող թիմը կրկին Հայաստանում է՝ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։

«Այս անգամ հեռուստահաղորդումը վարելու է ոչ թե մեկ, այլ նույնիսկ երկու հաղորդավար` իտալացի Ֆեդերիկո Արնալդին և բրազիլուհի Գաբրիելա դա Սիլվան։ Նրանք շրջագայում են միասին` ծանոթացնելով իրենց հանդիսատեսին Հայաստանի յուրահատուկ ճաշատեսակներին և խոհանոցային ավանդույթներին»,-փոխանցում են կոմիտեից։

Հայաստանում ծրագրի նկարահանումների իրականացման համար հատուկ հրավիրվել է Բելգիայում բնակվող հայազգի յութուբեր Ժորժը․ նա առավել հայտնի է «Ժորժի մոտ» յութուբյան ալիքից։