12 ապրիլի 2021 - 12:28 AMT
Մինասյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Լալայանը՝ բրոնզե մեդալակիր

Մոսկվայում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Գոռ Մինասյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր:

Պոկում վարժությունում Գոռ Մինասյանը բարձրացրել է 205, 212, 216 կգ և փոքր արծաթ նվաճել: Վարազդատ Լալայանը պոկումում երրորդն է եղել 205 կգ արդյունքով։

Հրում վարժությունում Մինասյանն առավելագույնը բարձրացրել է 248 կգ և երկամարտի 464 կգ արդյունքով դարձել Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Լալայանը՝ 240 կգ և երկամարտի 440 կգ արդյունքով՝ դարձել բրոնզե մեդալակիր։

Ոսկին նվաճել է Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն: Նա հրում վարժությունում բարձրացրել է 263 կգ և երկամարտի՝ աշխարհի ռեկորդային 485 կգ արդյունքով դարձել Եվրոպայի չեմպիոն։ Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 89 կգ քաշային Կարեն Ավագյանը, իսկ նույն քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։ 102 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Սամվել Գասպարյանը, Արսեն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն: