12 ապրիլի 2021 - 12:45 AMT
Covid-19-ի 2 նոր դեպք՝ Արցախում

Ապրիլի 11-ին Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք, այս պահին ստացիոնար բուժվում է 33 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ միայն 2021-ի ընթացքում Արցախում հետազոտվել է 5157 քաղաքացի, 668-ը կորոնավիրուսով վարակված է եղել։

Ընդհանուր առմամբ, հաստատվել է վիրուսի 2552 դեպք, կատարվել է 22,612 թեստավորում: