12 ապրիլի 2021 - 16:21 AMT
Անհետ կորածների ու գերիների հարազատները Կառավարության մոտ են․ Ուզում են հանդիպել վարչապետին

Ապրիլի 12-ին Կառավարության շենքի առջև կրկին հավաքվել են 44-օրյա պատերազմում անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները, նրանք ցանկանում են հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ծնողները նշել են, թե հույս ունեն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինայնը կարող է ասելիք ունենալ, փոխանցում է Armlur.am-ը:

Ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ իրենք ծնողների անունների ցանկ են փոխանցել՝ վարչապետի հետ հանդիպման խնդրանքով, առայժմ հանդիպամ մասին իրենց չեն հայտնել։

44-օրյա պատերազմից հետո անհետ կորածների ու գերիների հարազատները պարբերաբար հավաքվում են Կառավարության, պաշտպանական գերատեսչության շենքերի առջև՝ պահանջելով հստակություն՝ գերիների վերադարձի, հարազատների ճակատագրի մասին։ Նրանց հետ մի քանի անգամ հանդիպել է նաև վարչապետ Փաշինյանը։