10 մարտի 2009 - 21:18 AMT
ՀՀ ԿԲ որոշեց չփոխել վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Մարտի 10-ի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի Խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7.75%: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են ՀՀ ԿԲ մամլո ծառայությունում:

Խորհուրդը գտնում է, որ 2009 թ. մարտի 3-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ գնաճային ճնշումների առաջացման վերաբերյալ ներկայացված գնահատումները` պայմանավորված ազգային արժույթի արժեզրկմամբ, շարունակում են մնալ իրատեսական:

Այս առումով տոկոսադրույքների արդեն իսկ 1.0 տոկոսային կետով բարձրացումն ապահովում է տվյալ պահին գնաճի նպատակային թիրախից շեղումները նվազեցնելու - տնտեսական աճին աջակցելու խելամիտ համակցումը:

Միաժամանակ խորհուրդը միակարծիք է, որ ներքին - արտաքին տնտեսական ներկա զարգացումների պահպանման պարագայում չի բացառվում տոկոսադրույքների հետագա ճշգրտումը: