13 ապրիլի 2021 - 10:35 AMT
ԱԺ-ում իմքայլական Գրիգորյանին փոխարինել է Վահագն Ալեքսանյանը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, արդարադատության փոխնախարար նշանակված Սուրեն Գրիգորյանի պատգամավորական մանդատը տրամադվել է «Իմ քայլը» դաշինքից Վահագն Ալեքսանյանին:

Ապրիլի 13-ին ԱԺ նիստի մեկնարկին այս մասին հայտնել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:

Մինչ պատգամավորական մանդատ ստանալը Վահագն Ալեքսանյանը զբաղեցնում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգողի պաշտոնը։