Հայաստանում ապրիլի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 204,053-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 726-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 24 դեպք է գրանցվել, 22-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3775 դեպք կա, այլ պատճառով՝ 955։
Ապաքինվել է ևս 824 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 183,660 է։ Փաստացի բուժվողների թիվը 15,663 է։
Ընդհանուր առմամբ, 909,604 թեստ է արվել, մեկ օրում` 3427: