13 ապրիլի 2021 - 13:00 AMT
Մարությանը մասնավոր այցով Արցախ է մեկնել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մասնավոր այցով մեկնել է Արցախ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Այցի ընթացքում քաղաքապետ Մարությանը, մասնավորապես, կհանդիպի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ»,-ասվում է գրառման մեջ։

Օրակարգում երկու մայրաքաղաքի միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր են: