13 ապրիլի 2021 - 14:11 AMT
ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ կարգավորումը

Ռուսաստնն ու Իրանը կարևորում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական և դիվանագիտական կարգավորումը։ Այդ մասին ասվել է այցով Իրանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հանդիպմանը։

Կողմերը դիտարկել են նաև տարածաշրջանի երկրների հնարավոր դերն այդ գործընթացում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Քննարկել ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հաշվի առնելով ՌԴ խաղաղապահ ջանքերը, որոնք թույլ են տալիս պահպանել կայուն հրադադարը։ Մենք կարևորել ենք հակամարտութան հետևանքների հաղթահարումը և ընդհանուր առմամբ հակամարտության երկարաժամկետ քաղաքական և դիվանագիտական կարգավորումն արդարության հիման վրա՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովրդների, և քննարկել ենք այն դերը, որ կարող են ունենալ այդ գործընթացում տարածաշրջանի երկրները»,-ասել է Լավրովը։

Արցախում 44 օրյա պատերազմի ժամանակ Իրանը կարգավորման իր պլանն էր առաջարկել, որն ըստ էության ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի սառեցումն էր ու այն նոր՝ Իրան-Թուրքիա-Մոսկվա ձևաչափով ներկայացնելը։

Photo. Reuters