Հայաստանը որպես քաղաքական ու բանակցային, ոչ թե ռազմական հարց, դնելու է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեոկուպացիայի խնդիրը, և շարունակի ԼՂ համար «անջատում հանուն փրկության» բանաձևի իրագործումը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բանակցությունների ապագային։
Նա հատուկ ընդգծել է, որ ասվածը պետք է ձևակերպվի ոչ թե որպես ռազմական, այլ՝ բանակցային հարց։
«Դուք տեսաք՝ երեկ կամ նախօրեին ինչ իրադարձություն տեղի ունեցավ Ադրբեջանում։ Դա ուղղակի աներևակայելի բան է, ու բոլոր ամբիոններից պետք է հրավիրենք բոլորի ուշադրությունը, որ կարող է պատերազմի տառապանքների ու զոհերի թանգարան բացվել մի երկրում, ինչը հայատյացության ամենամեծ դրսևորումն է։ Սա ամենամեծ հիմքն է, որ մենք միջազգային հանրությանն ի ցույց դնենք ԼՂ համար «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառելիությունը, որը հետագա բանակցությունների գործընթացի առանցքը պիտի կազմի», - նշել է նա։
Ապրիլի 12-ին Բաքվի կենտրոնում բացվել է «հաղթանակի այգի», որտեղ ցուցադրվում է վերջին պատերազմի ռազմավարը, ինչպես նաև՝ զոհված հայ զինվորների սաղավարտներ ու մահացող և տանջվող հայ զինվորներին պատկերող մանեկեններ։