14 ապրիլի 2021 - 12:07 AMT
Բելառուսը կաջակցի շինաշխատանքներին Ադրբեջանին անցած ԼՂ տարածքներում

Բելառուսը պատրաստ է աջակցել Ադրբեջանին արցախյան 44-օրյա պատերազմից հետո Բաքվի հսկողությանն անցած տարածքներում շինարարական աշխատանքներին։ Այդ մասին հայտարարել է Բաքվում գտնվող Բելառուսի ճարտարապետության և շինարարության նախարար Ռուսլան Պարխամովիչն Ադրբեջանի Քաղաքաշինության և ճարտարապետության կոմիտեի նախագահ Անար Գուլիևի հետ հանդիպմանը։

Պարխամովիչն ասել է, որ Բելառուսը մեծապես կարևորում է Ադրբեջանի հետ երկկողմ կապերի զարգացումը, գրում է Moscow-Baku.ru-ն։

Նա նշել է, որ Բելառուսի նախագծողներն ու փորձագետները պատրաստ են մասնակցել քաղաքաշինական գործընթացներին։

Բելառուսի ճարտարապետության և շիարարության նախարար Ռուսլան Պարխամովիչը Բաքվում է գտնվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավորած պատվիրակության կազմում։