Եվրախորհրդարանի պատգամավոր Նիկոս Անդրոուլակիսը դատապարտել է Բաքվում այսպես կոչված «ռազմավարի պուրակի» բացումը՝ նվիրված արցախյան երկրորդ պատերազմին։ Այդ մասին պատգամավորը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Պատգամավորը նշել է, որ, կառուցելով այդ «բարբարոսության» պուրակը, Իլհամ Ալիևն անարգել է պատերազմում զոհված հայ զինվորների հիշատակը։
«Միջազգային կազմակերպությունները չեն կարող լռել այս միջնադարյան դրսևորումների մասին, որոնք խայտառակում են մարդկությանը»,-ասել է նա։
2021թ. ապրիլի 12-ին Բաքվում բացվել է 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակ»: Այդտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում, ու զոհված հայերի սքղավարտներ: Դա արված է հնարավորինս լայն հրապարակայնություն ապահովելով: