14 ապրիլի 2021 - 17:45 AMT
Կլիմայի փոփոխությունները` պատերազմների և հակամարտությունների պատճառ

Գիտնականները պարզել են կապը կլիմայական փոփոխությունների և մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած պատերազմների միջև։ Այդ մասին ասվում է Proceedings of the National Academy of Sciences հանդեսում հրապարակված հոդվածում, որը մատնանշում է գլոբոլ տաքացման հետ առաջացող նոր սպառնալիքը մարդկության համար։

Պատմաբանները պարզել են, որ Կորեական թերակղզում մ.թ.ա. 18թ․ մինչև մ.թ. 660թ․ գոյություն ունեցած 3 պետության հարևանների հետ երկու անգամ ավելի են պատերազմել, երբ էքստրեմալ եղանակային պայմաններ են եղել՝ օրինակ, երաշտ կամ առատ տեղումներ։ Կապը բացահայտվել է Երեք տերությունների ժամանակաշրջանի «Սամգուկ սագայի» վերլուծության հիման վրա, գրում է Lenta.ru-ն։

Ընդ որում, այն պետությունը, որը տառապել է տարերային աղետներից, նաև ավելի հաճախ է հայտնվել ներխուժման վտանգի առջև, քան հարձակման է անցել։ Դա բացատրվում է նրանով, որ պարենային անվտանգության ճգնաժամը երկիրն ավելի խոցելի էր դարձնում։

Ըստ գիտնականների` հետազոտության արդյունքները կօգնեն ջանքեր գործադրել պաշտպանելու համար այն երկրներում ապրող ժողովրդներին, որոնք այսօր հատկապես խոցելի են։