14 ապրիլի 2021 - 17:56 AMT
Ամերիաբանկը շուկայում տեղաբաշխում է $20 մլն-ի և 5 մլրդ դրամի պարտատոմսերի հերթական թողարկումները

Ամերիաբանկը տեղաբաշխում է դոլարային և դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական թողարկումները` 20 մլն դոլար և 5 մլրդ դրամ ծավալներով:

Դոլարային պարտատոմսերը թողարկվել են 100 դոլար անվանական արժեքով` 4.5% արժեկտրոնային եկամտաբերությամբ, իսկ դրամային տրանշը թողարկվել է 100 հազար դրամ անվանական արժեքով` 9.5% եկամտաբերությամբ:

Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ «Ամերիաբանկի» կայքում` դրամայինի իսկ դոլարայինի դեպքում:

Թողարկված պարտատոմսերի քանակով և ծավալով Ամերիաբանկը շուկայի առաջատարներից է: Այս պահի դրությամբ, ՀՀ ֆոնդային բորսայում գնանշվում է Ամերիաբանկի պարտատոմսերի 20 թողարկում` 13 դոլարային և 7 դրամային` ընդհանուր 111.2 մլն դոլար և 27.1 մլրդ դրամ ծավալներով:

Ամերիաբանկը շուկայի առաջատարն է նաև որպես տեղաբաշխող: Բանկն իրականացրել է մի շարք նորարարական և եզակի նախագծեր, մասնավորապես, կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման ամենախոշոր գործարքը Հայաստանում, հայաստանյան շուկայում ոչ ռեզիդենտի կողմից առաջին թողարկման տեղաբաշխումը, ինչպես նաև առաջին լողացող տոկոսադրույքով պարտատոմսերի տեղաբաշխումը Հայաստանում: