Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով` բարձ մակարդակով պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանից 1 մլն դոզա պատվաստանյութ ձեռք բերելու մասին:
Նախարարը հնարավոր է համարել մինչև տարեվերջ բնակչության 20%-ի պատվաստումն ապահովելը։
Ռիսկի խմբերում ընդգրկված 55-ից ցածր տարիքի անձինք կպատվաստվեն «Սպուտնիկ V»-ով, իսկ 55-ից բարձր տարիք ունեցողները՝ AstraZeneca-ով: Նախկինում ձեռք բերված 2000 դեղաչափ «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստվել են վարակվածներին սպասարկող բժշկական կենտրոնների բուժանձնակազմեր։
Հայաստանում ապրիլի 13-ից սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստման լայնամասշտաբ գործընթաց։