14 ապրիլի 2021 - 18:19 AMT
Ադրբեջանը ևս մեկ հայ զինծառայողի աճյուն է փոխանցել

Ադրբեջանական կողմն Արցախի Մարտունու շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, նշելով, որ դիակը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքի վարչական տարածքից։

Հայ զինծառայողի ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն, տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Այսպիսով, պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներից տարհանված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1543 է։