14 ապրիլի 2021 - 21:24 AMT
Տեր-Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն օրերս հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի արդյունքում ախտորոշվել է վարակը: Այս մասին հայտնել է Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։

Նախագահ Տեր-Պետրոսյանի ինքնազգացողությունը նորմալ է, նա անհրաժեշտ պրոֆիլակտիկ բուժումը ստանում է տանը՝ բժիշկների հսկողության տակ, նշել է Մուսինյանը։

Կորոնավիրուսով ավելի վաղ վարակվել էին նաև երկրորդ ու երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Վերջինիս կինը՝ Ռիտա Սարգսյանը, մահացել է վիրուսի հետևանքներից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս վարակվել էր կորոնավիրուսով 2020-ին։