15 ապրիլի 2021 - 10:50 AMT
Քարվաճառում ադրբեջանական ուղղաթիռ է վթարվել. Վիդեո

Քարվաճառում ադրբեջանական զինված ուժերի ուղղաթիռ է վթարվել, այս մասին փոխանցում է Karabakh Records Telegram-ալիքը՝ ներկայացելով նաև կադրեր ուղղաթիռից։

Ալիքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թաքցնում է վթարված ուղղաթիռի փաստը՝ չհայտնելով նաև անձնակազմի ճակատագրի մասին։

Քարվաճառն ադրբեջանական կողմին է անցել 2020 նոյեմբերի 10-ի՝ պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո։