15 ապրիլի 2021 - 13:19 AMT
Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են ԼՂ հարցը՝ Բելառուսի ղեկավարի` Բաքու այցի ֆոնին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել վերջինիս Ադրբեջան կատարած այցից հետո և այդ համատեքստում քննարկել ղարաբաղյան հակամարտությունը։

Ապրիլի 13-14-ին Լուկաշենկոն աշխատանքային այցով Բաքվում էր, որտեղ բանակցել է նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Քննարկվել են նաև երկկողմ օրակարգի հացեր, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Կողմերը փոխադարձաբար նշել են տրամադրվածությունը ռուս-բելառուսական հարաբերությունների հետագա ամրապնդման առումով։

Պայմանավորվածություն է ձերք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր միջոցով ֆինանսական առաջարկ էր փոխանցել Երևանին։ Ըստ Լուկաշենկոյի՝ այն ժամանակ Ալիևն առաջարկում էր վերականգնել Ղարաբաղն ու «բարձրացնել Հայաստանը», եթե պաշտոնական Երևանը գնա «հակամարտության խաղաղ կարգավորման»։

Photo. Ria Novosti