15 ապրիլի 2021 - 14:10 AMT
ՊՆ-ն հայտնել է վթարից մահացած 2 զինծառայողի անունը, ևս մեկի վիճակը ծանր է

Կոտայքում վրաերթի հետևանքով տեղում մահացել են պայմանագրային զինծառայողներ, ավագ սերժանտ Արամ Վահանի Բադալյանը (ծնվ. 1988թ.) և կրտսեր սերժանտ Լևոն Սամվելի Մկրտումյանը (ծնվ. 1992թ.), մեկ պայմանագրայինի վիճակը ծանր է, փոխանցում են Պաշտպանության նախարարությունից:

Վթարը տեղի է ունեցել ապրիլի 15-ին՝ գիշերը 02։00-ի սահմաններում՝ Արամուս գյուղի մոտակայքում։

«ՊՆ կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Արամ Բադալյանի և Լևոն Մկրտումյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Վրաերթի ենթարկված մեկ զինծառայող ստացիոնար բուժման է ընդունվել ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, առողջական վիճակը գնահատվում է ծանր»,-ասված է հաղորդագրությունում:

ՊՆ-ից նշում են նաև, որ մյուս զինծառայողները բժշկական զննություն անցնելուց հետո վերադարձել են ծառայության վայր։

Ընթերցեք նաև․ Վարորդը վրաեթրի է ենթարկել 5 զինծառայողի և դիմել փախուստի․ 2-ը մահացել են