17 ապրիլի 2021 - 11:50 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 870 նոր դեպք կա և 33 մահ

Հայաստանում ապրիլի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 207,973-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 870-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 33 դեպք է գրանցվել, 24-ը՝ կորոնավիրուսից, 9-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3859 դեպք կա, այլ պատճառով՝ 978։

Ապաքինվել է ևս 1056 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 187,256 է։ Փաստացի բուժվողների թիվը 15,880 է։

Ընդհանուր առմամբ, 931,583 թեստ է արվել, մեկ օրում` 5290: