17 ապրիլի 2021 - 14:55 AMT
Վարչապետը Վայոց ձորում է․ Կհանդիպի բնակիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզում է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա խոսնակ Մանե Գևորգյանը։

Վարչապետը հանդիպումներ կունենա մի քանի համայնքի բնակիչների հետ, հարգանքի տուրք կմատուցի Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին:

Փաշինյանը նաև կայցելի նորակառույց նախակրթարան, կծանոթանա ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։