19 ապրիլի 2021 - 18:18 AMT
Վրաստանում ադրբեջանցին կացնահարել է ոստիկանին, երբ իրեն փորձել են ձերբակալել

Վրաստանի Կախեթի շրջանում ադրբեջանցի տղամարդը կացնահարել է ոստիկանին, երբ իրեն փորձել են ձերբակալել։ 40-ամյա Քամիլ Նամազովի հարվածից ոստիկանը վիրավորում է ստացել, տեղեկացնում է Sputnik Georgia-ն։

Ոստիկանություն կանչել էին Նամազովի ընտանիքի անդամները՝ խնդրում էին ձերբակալել նրան։ Տղամարդն ագրեսիվ էր իրեն պահում և սպառնում էր սպանել իրենց։

Նամազովին ձերակալելու համար ոստիկանության լրացուցիչ ուժեր են պահանջվել։

Վերջին օրերին Վրաստանում ոստիկանների վրա հարձակման ևս 2 դեպք է գրանցվել՝ Աջարիայում և Սվանեթիում։ Երկու դեպքում էլ ոստիկնանները տեղափոխվել են հիվանդանոց։