19 ապրիլի 2021 - 12:57 AMT
Պայմանագրայինները կծառայեն մինչև 63 տարեկան․ Օրինագիծն ընդունվել է

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է պայմանագրային զինծառայողների ծառայության տարիքային շեմը բարձրացնելու օրինագիծը։

Նախագծով առաջարկվում է պայմանագրային զինծառայության համար որպես բարձրագույն շեմ սահմանել 63 տարեկանը: Ըստ մինչ այդ գործող կարգի՝ պայմանագրային զինծառայողները կարող էին ծառայել մինչև 40-45 տարեկան:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանում տարբեր մակարդակներով քննարկվում է բանակին առնչվող բարեփոխումների անհրաժեշտությունը։